Երեք հազար ներգաղթյալով բեռնված նավերը խորտակվում են Լիբիայի ափերի մոտ: Նրանց օգնելու համար իտալացի փրկարարների են ուղարկել:

 Իտալիայի իշխանությունները չորս նավից եւ 14 փչովի նավակից SOS ազդանշան են ստացել. այդ նավերի վրա 2-3 հազար մարդ կա: Ծովափնյա պարեկության առնվազն յոթ նավ է մասնակցում փրկարարական գործողությանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով   AFP-ին:

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալների համաձայն, այս տարվա սկզբից մոտ 188 հազար մարդ է փրկվել Միջերկրական ծովով Եվրոպա հասնելու փորձ կատարելիս, այդ նույն ժամանակահատվածում ջրասույզ է եղել   2 հազար մարդ:

«Երկկենցաղ» անունով միգրացիոն ծրագիրը, որն Իտալիային օգնում է զբաղվել Միջերկրական ծովով ժամանող անօրինական ներգաղթյալների հոսքով եւ զբաղվել որոնողա-փրկարարական գործողություններով, մեկնարկել է  2014 նոյեմբերի 1-ին: Առաքելությանը մասնակցում է Եվրամիության 21 անդամ երկիր: