Air Astana ավիաընկերության չվերթը Ղազախստանից հետաձգվել է 11 ժամով՝ կայծակի հարվածի պատճառով:
Այսօր՝ օգոստոսի 22-ին, ժամը 09.40-ին, պետք է օդ բարձրանար Ալմաթի-Անթալիա չվերթի օդանավը, բայց կայծակի հարվածի պատճառով չվերթը հետաձգվել է 11 ժամով: Ներկայումս օդանավը տեսչական ստուգում է անցնում եւ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները, «ՌԻԱ նովոստիին» հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից: Օդանավը կփոխարինվի, որը կթռչի արդեն երեկոյան:
Air Astana-ն Ղազախստանի ազգային փոխադրողն է, որի նստավայրն Ալմաթիում է:





























