Մի քանի ժամ տեւած ընդմիջումից հետո Հյուսիսային եւ Հարավային Կորեաների զինվորականները վերսկսել են բանակցությունները երկու երկրի սահմանագծին գտնվող Փհանմունջոմ բնակավայրում: 

Այդ մասին հաղորդում է  Газета.Ru-ն` վկայակոչելով Ռենհապ գործակալությանը:  

Հարավային Կորեայի լրատվամիջոցները նշում են, որ տվյալ ընդմիջման ընթացքում կողմերը գնահատում էին դիրքորոշումները, որոնք ձեւակերպվել էին ամբողջ գիշեր տևած բանակցությունների ընթացքում: 

Նաեւ հաղորդվում է, որ ԿԺԴՀ-ը կրկնապատկել է հրետանու թիվը ապառազմականացված գոտու երկայնքով: