Աշխարհի տարբեր երկրներից կարմրահեր մարդիկ հավաքվել են Իռլանդիայի Քրոսհեյվեն քաղաքում՝ մասնակցելու ամենամյա փառատոնին: Irish Redhead Convention միջոցառումը ավելի քան 2 հազար հյուր ունի:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, աշխարհի բնակչության միայն 1-2 տոկոսն է կարմրահեր: Բրիտանական կղզիները կարող են հավակնել նրան, որ այդտեղ են հավաքված ամենաշատ կարմրահերները, քանի որ շոտլանդացիների 13 տոկոսը եւ իռլանդացիների 10 տոկոսը հենց կարմրահեր են:
Քրոսհեյվենում փառատոնն անցկացվում է 6-րդ անգամ: Կարմրահեր հյուրերին եւ նրանց կողմնակիցներին առաջարկել են տարբեր թեմատիկ միջոցառումներ:
Փառատոնի հիմնադիրը քույր ու եղբայր են՝ Դեմիս եւ Ջոլին Քրոնինները:





























