Օգոստոսի 20-ին Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օթունբաեւան ժամանում է Երեւան, մասնակցելու համար ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) ոչ պաշտոնական գագաթաժողովին: ՀԱՊԿ կազում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղըզստանը, Ղազախստանը, Ուզբեկստանն ու Տաջիկստանը։
Ինչպես NEWS.am-ին հայտնել են Ղրղըզստանի ղեկավարի մամուլի ծառայությունից, սպասվում է, որ ՀԱՊԿ գագաթաժողովին Օթունբաեւան հանդես կգա ելույթով, ինչպես նաեւ երկկողմ հանդիպումներ կանցկացնի ՀԱՊԿ անդամ-երկրների նախագահների հետ։ Նշենք, որ գագաթաժողովի հիմնական թեմաներից մեկը կլինի Ղրղըզստանում ստեղծված իրավիճակը։
Պատվիրակության կազմում է նաեւ այդ երկրի մշակույթի նախարար Սադիկ Շեր-Նիազը։



























