Բուրյաթիայում շարունակվում են 55 անտառային հրդեհներ՝ ավելի քան 150 հազար հեկտար մակերեսի վրա: Հրդեհներից միայն 19-ն են մեկուսացված: Այդ մասին հայտնում է Անտառային տնտեսության հանրապետական գործակալության մամուլի ծառայությունը:
Հրդեհներ են արձանագրվել հանրապետության ութ շրջաններում, մայրաքաղաքի արվարձանում ու 4 ազգային պարկերում: Մեկ օրվա ընթացքում անտառային տնտեսության ուժերով ոչնչացվել է 3 օջախ՝ 3.5 հազար հեկտար մակերեսի վրա, հայտնում է Gazeta-ն:
Հրդեհների մարման գործին կցված է 2.5 հազար մարդ, որոնցից ՝ գրեթե 1.1 հազար-ը «Ռոսսելխոզից» է:




























