«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ոչնչացրել է Սիրիայի Փալմիրա քաղաքում գտնվող հինավուրց տաճարի մի մասը, հայտնում են Gazeta-ն եւ Reuters- ը՝ վկայակոչելով մոնիտորինգային խմբին:

Գրոհայինները իրենց նշանակետն են ընտրել Բելա տաճարը, որը կառուցվել է Հին Հռոմի դարաշրջանում, հայտնում է Սիրիայում մարդու իրավունքների հարցերով կազմակերպությունը:

Վկայակոչելով պատահարի ականատեսներին՝ նրանք հավելել են, որ վնասվածքների ծավալը դեռ անհայտ է:

Բելա տաճարը նվիրված է գերագույն աստծուն ու սիրիական Թադմոր հին քաղաքի ավերակների համալիրի մի մասն է կազմում: Տաճարը քաղաքի գլխավոր սրբավայրն էր, ու իրենից ներկայացնում է արեւելյան ու անտիկ ճարտարապետության խառնուրդ: Այն կառուցվել է մ.թ. 32թ. եւ  քաղաքի ամենահին կառույցներից մեկն է:

Ավելի վաղ ՄԱԿ-ի հետազոտական կենտրոնում հաստատել էին սիրիական Փալմիրայում Բաալ Շամին հինավուրց տաճարի ոչնչացումը «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից: