Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Հենրիկ Էդոյանին ՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Դուք ժամանակակից հայ պոեզիայի ինքնատիպ դեմքերից եք, միաժամանակ Ձեր նշանակալի ավանդն եք ներդրել մեր թարգմանական գրականության եւ գրականագիտության զարգացման գործում:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ կյանք, ստեղծագործական նոր ձեռքբերումներ»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական հեռագրում:





























