Գյումրիում 35-ամյա կին է հոսպիտալացվել բուտուլիզմ աշխտորոշումով:

Գյումրիի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ 35-ամյա Քրսիտինե Ս.-ն հիվանդանոց է ընդունվել երեկ կեսօրին:

«Վիճակը ծանր կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց հիվանդանոցի փոխտնօրենը:

Նախնական տեղեկություններով՝ կինը թունավորվել է թթու դրած վարունգից: