Արբանյակից ստացված լուսանկարները հաստատում են Սիրիայի Փալմիրայում «Իսլամական պետության» գրոհայինների կողմից հնագույն տաճարներից մեկի ոչնչացումը, հայտնում է Agence France-Presse-ը:

«Մենք կարող ենք հաստատել Բելա տաճարի գլխավոր շենքի, նաեւ անմիջական հարեւանությամբ գտնվող սյուների ոչնչացումը, -ընդգծել են UNITAR-ում՝ ՄԱԿ-ի հետազոտական կենտրոնում, հայտնում է Gazeta-ն:

Մասնագետները համեմատել են արբանյակային լուսանկարները ՝ տաճարի փլուզումից առաջ եւ հետո:

Ավելի վաղ հայտնել էին, որ ԻՊ գրոհայինները ոչնչացրել են Սիրիայի Փալմիրայի ամենահին տաճարներից մեկը: