Մարտունի-Գեղհովիտ ճանապարհին օգոստոսի 31-ին երեկոյան մահացած հայտնաբերված տղամարդուն ամենայն հավանականությամբ վրաերթի են ենթարկել: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ իրավապահ մարմինները որոնում են մեքենան, որը վրաերթի է ենթարկել 60-ամյա Դավիթ Դավթյանին, որին հայտնաբերել է որդին:

NEWS.am-ին Գեղհովիտի գյուղապետարանից հայտնեցին, որ մահացածը Մարտունի քաղաքի բնակիչ էր, սեփական բենզալցակայան ուներ:

Ըստ Shamshyan.com-ի՝ փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնում նյութեր են նախապատրաստվում: