Ճապոնիայի հարավում գտնվող ալյումինի գործարանում մի քանի պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է բռնկվել, գրում է The Sun Daily-ն՝ վկայակոչելով ճապոնական NHK հեռուստաալիքը։

Yomiuri Shimbun թերթի տեղեկություններով՝ Կիտակյուսու քաղաքի գործարանում պայթյունը տեղի էր ունեցել համակարգային անսարքության պատճառով հալված ալյումինի եւ ջրի շփումից, փոխանցում է Gazeta-ն։

Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ տուժածեր չկան։