60-ամյա ամերիկացուն 20 տարվա ազատազրկման են դատապարտել 2013թ. Քանզաս նահանգի խոշորագույն քաղաքի օդանավակայանում պայթյուն կազմակերպելու մտադրության  համար։

Քննիչների խոսքով՝ Ուիչիթա քաղաքի օդանավակայանի տեխնիկ Թերի Լոուենը հայտարարել է, որ ինքը մուսուլման է եւ «Ալ Կաիդայի» անունից հարձակումներ է նախապատրաստում։

Լոուենը պլանավորում էր ականապատ մեքենայով մտնել օդանավակայան, սակայն ՀԴԲ 2 գործակալ, ձեւանալով նրա համախոհները, մեքենայի մեջ կեղծ ռումբ էին տեղադրել, որից հետո ձերբակալել էին նրան, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Քննիչների հետ համագործակցելիս Լոուենը իրեն  մեղավոր է ճանաչել զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու մտադրություն ունենալու մեջ։