«Աշ Շաբաբ» արմատական խմբավորման ծայրահեղականները Սոմալիի հարավում հարձակվել են Աֆրիկյան միության խաղաղապահների վրա, հայտնում է Reuters-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Մոգադիշո քաղաքից 90 կմ հեռավորության վրա։ Սկզբում  մահապարտը բազայի տարածքում պայթեցրել է ականապատ մեքենան, որից հետո զինված գրոհայինները ներխուժել են բազայի տարածք եւ կրակ բաց արել, գրում է Gazeta-ն։

Ահաբեկիչների տեղեկություններով՝ հարձակման պատճառով զոհվել է մոտ 50 խաղաղապահ։ Հաղորդվում է, որ «Աշ Շաբաբը» հակված է ուռճացնել իրենց հարձակումների զոհերի թիվը։