Վրաստանի ԱԳՆ ղեկավար է դարձել Գեորգի Կվիրիկաշվիլին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին։

Կվիրիկաշվիլին նախկինում զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ Այդ պաշտոնում նրան կփոխարինի Թբիլիսիի փոխքաղաքապետ Դմիտրի Կումսիշվիլին, փոխանցում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն։