Արագածոտնի մարզում արջերը հարձակվել են հորթերի վրա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե նախօրեին Աղձք համայնքից տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 17-ին եւ 18-ին արջերը հարձակվել են համայնքի սարերում պահվող հորթերի վրա ու հոշոտել նույն գյուղի բնակիչներ Ֆ. Գասպարյանին եւ Ս. Գասպարյանին պատկանող 3 հորթերի: