Նիգերիայի հյուսիսարեւելյան մասի երկու գյուղերում գրոհայինների կրակոցներից առնվազն 26 մարդ է զոհվել, հայտնում է Gazeta- ն ՝ վկայակոչելով CBS-ը:
Կոլորի գյուղի ականատեսի խոսքով՝ ինքը թաքնվել էր մանգոյի ծառի գագաթին ու տեսնում էր, թե ինչպես են «Բոքո հարամի» ենթադրյալ գրոհայինները ձիերի վրա հետապնդում գյուղի բնակիչներին ու կրակում նրանց վրա: Երբ առավոտյան նա ծառից իջել է ՝12 դի է գտել:
Երկրի քաղաքացիական պաշտպանության ներկայացուցչի ճշգրտված տվյալներով ՝ զոհվել է 26 մարդ:





























