Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում զինված հակամարտությունների պատճառով ավելի քան 13 մլն երեխա չի կարողանում դպրոց հաճախել, հայտնել է ՄԱԿ Մանկական հիմնադրամը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում ասվում է, որ երեխաների մի ամբողջ սերունդ մեծանում է կրթական համակարգից դուրս։

Հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Պիտեր Սալաման պատմել է, ոչ միգրանտներից շատերի համար երեխաների կրթությունն այն պատճառն է, որի համար նրանք լքել են Սիրիան, Իրաքը, Լիբիան, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Շատ ուսուցիչներ հեռանում են աշխատանքից դպրոցների վրա իրականացվող հարձակումների պատճառով։ Հաճախ դպրոցները հանձնում են անօթեւան մնացած ընտանիքների բնակության համար։