Արագածոտնի մարզում սեպտեմբերի 1-ին ուշ երեկոյան ողբերգական վթարի ենթարկված` Ծաղկաշեն գյուղի բնակիչ 39-ամյա Զաքար Սահակյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

NEWS.am-ին բաժանմունքից հայտնեցին, որ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է, գիտակցություն չունի, արհեստական շնչառության ապարատին է միացված:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 1-ին, ուշ երեկոյան Ժամը 23:30-ի սահմանում, Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ, 39-ամյա Զաքար Սահակյանը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին եւ դուրս եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի: Վթարի հետեւանքով վարորդի 15-ամյա դուստրը տեղում մահացել է, իսկ հայրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի հանգամանքները պարզվում են: