Ամերիկյան Միլլիս քաղաքում (Մասաչուսեթս նահանգ) երկու անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանական ավտոմեքենայի վրա: Դրանից հետո իրավապահների մեքենան դուրս է եկել ճանապարհից ու այրվել:

Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը, այս պահին մի քանի տասնյակ իրավապահներ որոնում են չարագործներին: Գործողությանը մասնակցում է նաեւ հատուկ նշանակության ջոկատ ու ուղղաթիռ: Տեղի բնակիչներին խորհուրդ են տվել առանց ծայրաստիճան անհրաժեշտության փողոց դուրս չգալ:

Նախնական տվյալներով, մեքենայում գտնվող ոստիկանը  չի տուժել: