Թուրքիայի հարավ-արեւելյան Մարդին նահանգում PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալները պայթեցրել են ոստիկանների զրահապատ մեքենան։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝  Մարդին նահանգի Դարգեչիթի շրջանում քուրդ զինյալները հեռակառավարվող ականներով պայթեցրել են ոստիկանների զրահապատ մեքենան։

Ոստիկանական մեքենայի պայթյունի հետեւանքով սպանվել են Դարգեչիթի ոստիկանապետ Հալիլ Աքսոյը եւ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի 3 ծառայող։