Սահմանադրության բարեփոխումների դեմ պայքարելու համար բավականաչափ ժամանակ կա: Այս մասին սեպտեմբերի 4-ին խորհրդարանական լսումների ժամանակ  լրագրողներին հայտնել է  «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Բարեփոխումների նախագիծը սկզբում պետք է քննարկվի օրենսդրական մարմնում , որից հետո «Հանրաքվեի մասին» օրենքով պետք է լինի առնվազն 2 -ամսյա քարոզչություն: «Այնպես որ պատասխան քալերի համար ժամանակն առավել քան բավական է »,- հայտարարել է պատգամավորը:

ՀԱԿ-ի նպատակը նույնն է: Կոնգրեսը մտադիր չէ բովանդակային քննարկումներ ծավալել Սահմանադրական բարեփոխումների շուրջ՝  հրաժարվելով դրանք առհասարակ ընդունել , հավելել է նա:

«Եթե մենք ելույթ ենք ունենում կամ ինչ որ հղումներ ենք անում տեքստին , ապա միայն մեկ նպատակով՝ ցույց տալ Սերժ Սարգսյանի ռեժիմը հավերժացնելու իշխանությունների մտադրությունը»,- նշել է Զուրաբյանը: