Ռոբերտ Քոչարյանը չի հայտարարել, որ նա միանում է Սահմանադրական բարեփոխումների դեմ գործող շարժմանը։ Այս մասին սեպտեմբերի 4-ին լրագրողներին հայտարարեց ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը։

Հարցին, թե ինչպես է նա վերաբերվում «Ոչ» շարժմանը, Սահակյանը պատասխանեց. «Ոչ» արտահայտություն չկա, դա «չէ»-ն է իսկ «չէ» նշանակում է ոչ էական»։

«Կմիանա շարժմանը Քոչարյանը, թե ոչ, պետք է իրեն հարցնել։ Այս իմաստով ոչ մի հայտարարություն նա չի արել։ Եթե նա դեմ է, դա չի նշանակում, որ նա միանում է ինչ-որ բանի։ «Դեմ»-ին ժողովուրդը սովորել է, բայց «ոչ»-ին դեռեւս ես էլ չեմ հասկանում»,- հայտարարեց Սահակյանը։