Սեպտեմբերի 5-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սունդուկյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին եւ դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակում հայտնաբերել 1941 թ. ծնված Ա. Չ.-ի դին: