Հայաստանի շրջանների զգալի մասում շրջաններում երեկոյան ժամերին եւ գիշերը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:

Քամին՝ արեւմտյան՝ 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-իցNEWS.am-ին տեղեկացրեցին, որ Երեւանում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատեւ անձրեւի հավանականություն: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +29+31։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+25,

Կոտայքում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+25,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+25,

Լոռիում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +21+26,

Տավուշում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +25+30,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+25,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +28+30,

Արարատում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +29+31,

Արմավիրում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +29+31,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+25,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +29+31,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +29+32,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+25,

Արցախում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +26+29: