ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսով քննարկել է Սիրիայի իրավիճակն ու պայքարը «Իսլամական պետության» դեմ, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Զրույցի ընթացքում քննարկվել ենՍիրիայում իրավիճակի տարբեր ասպեկտները, ԻՊ դեմ պայքարի խնդիրները, նաեւ երկկողմ փոխգործակցության տարբեր հարցեր:

Լավրովն ու Քերին պայմանավորվել են շարունակել շփումները: