«Էրեբունի» ԲԿ-ում սեպտեմբերի 5-ի երեկոյան մահացած երիտասարդ կինը 1 ամսվա հղիություն ուներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կնոջը հարազատներից մեկը` նշելով, որ իրենք կնոջ մահվան մեջ բժիշկներին չեն մեղադրում:

«Նախկինում բողոքներ չի ունեցել, հղիությունից նույնպես: 3 օր իրեն վատ է զգացել, այսօր առավոտյան տեղափոխել են հիվանդանոց, բայց ճանապարհին արդեն շատ վատ է եղել, աում են ոտքի տրոմբն է պոկվել ու հիվանդանոցում րոպեներ անց մահացել է: Հարազատները չեն բողոքում, կայծակնային մահ է եղել»,-ասաց նա:

 Նշենք, որ կինը` Ազնիվ Պետրոսյանը, Արարատի Արեւաշատ գյուղից էր, 35 տարեկան,  5 ամիս էր, ինչ ամուսնացել էր:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ որովայնի շրջանում սուր ցավերով «Էրեբունի» ԲԿ դիմած երիտասարդ կինը րոպեներ անց մահացել էր:

Բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ կնոջ մահվան պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: