Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 06:19-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոնի մոտակայքում պատահար է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը:

Աղբյուրի փոխանցմամբ, պարզվել է, որ Նուբարաշենի 6-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող թիվ 11 դպրոցի մոտակայքում բախվել են «Ֆորդ Տրանզիտ» եւ «ԶԱԶ» մակնիշի ավտոմեքենաները: Վերջինի վարորդը՝ 1949 թվականին ծնված Տ.Զ.-ն, տեղում մահացել է: