ԱՄՆ-ի 24-ամյա բնակիչ Ալեքս Քրեյգն անանուն ուղերձներով կարտոֆիլ է վաճառում: Նա սովորական կարտոֆիլը վաճառելով ամսական շուրջ 10 հազար դոլար է վաստակում:

Հաճախորդն ուղարկում է ուղերձի տեքստն ու այն մարդու հասցեն, ում ցանկանում է ուղարկել կարտոֆիլը: Ալեքսն ընտրում է համապատասխան չափի կարտոֆիլը, մարկերով գրում հաղորդագրությունն ու փոստով ուղարկում հասցեատիրոջը: Առաջին իսկ օրը, երբ հաղորդագրությունը հայտնվել է Reddit կայքում, Ալեքսն ավելի քան 2 հազար դոլար է վաստակել:

Ըստ KEDEM-ի, ծառայության արժեքը կախված է կարտոֆիլի չափսից. միջին չափի կարտոֆիլը, որի վրա մինչեւ 100 նիշ կարելի է տեղավորել, արժե 8 դոլար, մեծ կարտոֆիլները 10 դոլար արժեն, առաքումը՝ ընկերության հաշվին: