Թուրքիայի Դիարբեքիր նահանգում մի խումբ հնագետներ գտել են մի եկեղեցի, որը կառուցվել էր Հռոմեական կայսրության այն հպատակներից կողմից, որոնք առաջինն էին ընդունել քրիստոնեություն, այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը ՝ վակայակոչելով Haberler լրատվական պորտալը:

Վաղ քրիստոնեական հուշարձանը հայտնաբերվել է Չինարում ՝ Զերզեվան պատմական ամրոցի գտնվելու վայրում: Դիջլե համալսարանի 60 հնէագետներից կազմված խմբի ղեկավար Այթաչ Ջոշկունի խոսքով, եկեղեցին ամբողջովին հողի տակ է գտնվում: «Եկեղեցին կառուցված է հողի տակ: Կարելի է ասել, որ սա առայսօր հայտնաբերված կրոնական ծիսակարգային առաջին նման օբյեկտն է, որ վերաբերում է այն դարաշրջանին, երբ հռոմեացիները նոր էին հեթանոսությունից քրիստոնեության անցել »:

Հավանաբար եկեղեցին Թուրքիայի տարածքում հայտնաբերված ամենահին եկեղեցիներից մեկն է, որը սկսել էին օգտագործել տեղի առաջին քրիստոնյաները:

Շենքի պատերին հնագետները գտել են արամեերեն գրություններ ու քարի վրա փորագրված խաչեր: Դրանց ուսումնասիրության համար հնագետները արամեերենի մասնագետ են հրավիրել: