Վանաձորցի Մկրտչյանների ընտանիքը 20 տարվա սպասումից հետո երեխա է ունեցել։ Առաջնեկը ծնվել է Վանաձորի ծննդատանն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կեսարյան հատմամբ՝ 2 կիլոգրամ 900 գրամ քաշով և 49 սմ հասակով:

NEWS.am-ի հետ զրույցում փոքրիկի հայրը՝ 43–ամյա Արտաշ Մկրտչյանը, նշեց, որ աղջկան անվանել են Լիլիա:

«Մոլորված եմ, չգիտեմ ինչ ասեմ…ուղակի չեմ հավատում... Թող էս հրաշքը, որ ես եմ զգում, բոլորի օջախներում լինի»,– հուզված ասաց Արտաշը, որը պատմեց, որ ամուսնական 20 տարիների ընթացքում ինքն ու կինը հույսը չեն կորցրել։

Բժիշկների խոսքով` կեսարյան հատումը բարեհաջող է անցել, մայրը` 41–ամյա Նարինեն, ու դուստրն իրենց լավ են զգում։