Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն չի պլանավորում Բելառուսի քաղաքացիություն ստանալ։ Այս մասին հայտարարել է դերասանի ներկայացուցիչ Առնո Ֆրիլեն, գրում է РСН-ը։

Նրա խոսքով՝ դերասանը Բելառուսում է գտնվում բացառապես աշխատանքային հարցերով եւ շուտով կվերադառնա Ռուսաստան։

«Նա Ֆրանսիայի եւ ՌԴ քաղաքացի է։ Այդպես էլ արդեն լավ է։ Բելառուսը ուրիշ երկիր է։ Նա այստեղ աշխատանքային այցով է ժամանել։ Մենք մեծ հեռուստասերիալ ենք նկարահանում, իսկ հետո Ռուսաստանում ֆիլմ ենք նկարահանելու»,- նշել է Ֆրիլեն։