Գինեսի ռեկորդների գիրքը պատմել է այն կենդանիների մասին, որոնք տեղ են գտել գրքի նոր հրատարակությունում: Հավաքածուի ներկայացուցիչները մեկ տարուց ավելի ուսումնասիրել են ապագա ռեկորդակիրների նվաճումները: Guinness World Records կայքում նշված է, որ հենց կենդանիներն են 2016 թ. գրքի գլխավոր հերոսները:
Մասավորապես հրատարակությունը հայտնել է ճապոնական ֆուտբոլիստ շան մասին ՝ Պուրին մականունով: Շունը ռեկորդ է սահմանել «Գնդակների առավելագույն քանակություն, որը շունը մեկ րոպեում բռնել է իր թաթերի օգնությամբ» անվանակարգում: Պուրինը գերազանցել է իր սեփական նվաճումը: Եթե անցած անգամ նրան հաջողվել էր բռնել 11 գնդակ, ապա հիմա՝ 14, հայտնում է Gazeta -ն:
Գրքի փորձագետները նաեւ գտել են ամենաարագաշարժ կրիային: Այն Մեծ Բրիտանիայից է, անունը Բերտի եւ ունակ է ժամում 0.6 մղոն (գրեթե 966 մ) կամ էլ վեց րոպեում 100 մետր հաղթահարել:
Ֆրանչեսկա անունով անգորյան ճագարը ՝ ԱՄՆ –ից, հաղթել է «Ճագարի ամենաերկար մորթի» անվանակարգում: Նրա մորթու երկարությունը հասնում է 36.5 սմ –ի:
Գինեսի ռեկորդների գրքի գլխավոր խմբագիր Կրեյգաա Գլենդեյի խոսքով ՝ կենդանիների նվաճումները ամենասիրվածներից են, ու ընթերցողները միշտ էլ անհամբեր սպասում են դրանց:





























