Հարավաֆրիկյան քարանձավում գիտնականները հայտնաբերել են մարդակերպ էակներին պատկանող 15 կմախք, որոնք մեր մոլորակի վրա ապրել են 3 մլն տարի առաջ։ Հետազոտողները պնդում են, որ կմախքները պատկանել են այն արարածներին, որոնք ժամանակակից մարդու եւ կապիկների միջեւ «պակասող օղակն» են հանդիսանում։ Այս մասին հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով eLife-ը։

Նոր տեսակի ներկայացուցիչները ստացել են Homo naledi անվանումը։ Նրանք տարբերվում են մինչ օրս գիտությանը հայտնի հին մարդու ներկայացուցիչներից։ Այդ էակները ունեն փոքր գլխուղեղ, որի չափը կարելի է համեմատել գորիլայի ուղեղի հետ, իսկ կոնքի եւ թիկունքի հոդերը բավական պարզ կառուցվածք ունեն։ Այդուհանդերձ գիտնականները այդ արարածներին դասում են Homo տեսակին։

Գիտնականները դեռ պետք է պատասխան գտնեն այն հարցին, թե ինչպես են կմախքները հայտնվել այդ քարանձավում, որը գտնվում է հողի տակ։ Դեպի այդ քարանձավ երկար նեղ թունել է տանում, որով սողալ կարող էին միայն կանայք։