Վերջին 40 տարում Երկիր մոլորակի վրա ծովային կենդանիների պոպուլյացիան կրկնակի կրճատվել է: Այդ մասին հայտնում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF):
«Մեկ սերնդի ընթացքում մարդու գործունեությունը զգալի վնաս է հասցրել օվկիանոսի ռեսուրսներին, քանի որ ձուկն ավելի արագ են որսում, քան այն կարող է վերարտադրվել»,- նշել է WWF ղեկավար Մարկո Լամբերտինին:
Հիմնադրամի մասնագետները նշում են, որ որոշ ձկնատեսակներ, որոնք մեծ նշանակություն ունեն արդյունաբերական ոլորտի համար, անհետացման եզրին են: Օրինակ 74 տոկոսով կրճատվել է թյունիկների ընտանիքին պատկանող ձկների պոպուլյացիան: Ընդհանուր առմամբ, 1970-2012 թթ. ծովային ձկների պոպուլյացիան 49 տոկոսով կրճատվել է, հայտնում է «Ռոսբալտը»:



























