Hyundai Motor America-ն Մոնտգոմերիում (Ալաբամա) գտնվող իր ձեռնարկությունում Santa Fe ամենագնացի արտադրությունը փոխում է Sonata-ի արտադրությամբ: Մոնտգոմերիի ձեռնարկությունը Վեսթ-Փոյնթում (Ջորջիա) գտնվող ընկերության դուստր-ձեռնարկությունն է:

Ալաբամայում գտնվող ձեռնարկությունը, որն աշխատում է ամբողջ թափով, չի հասցնում բավարարել Hyundai Sonata մեքենայի պահանջարկը: ԱՄՆ-ում այդ մոդելը Hyundai-ի բեսթսելլերն է: Ընթացիկ տարվա յոթ ամիսների ընթացքում վաճառվել է 107 085 մեքենա, նախորդ տարվա 73 862-ի դիմաց: Ջորջիայում գտնվող գործարանը իր հերթին արտադրում է միայն Sorento ամենագնաց, այս տարի արտադրվել է 70 հազար Kia Sorento: