Հանրակրթական դպրոցների մանկավարժները 2010-2011 ուսումնական տարվան ընդառաջ, օգոստոսյան խորհրդակցություններ են անցկացնելու: Նման հրաման է արձակել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հանդիպման եւ խորհրդակցություններին մասնակցելու, տեղում իրավիճակին ծանոթանալու եւ չլուծված խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով կազմվել է ժամանակացույց, համաձայն որի Արմեն Աշոտյանը օգոստոսի 25-ին կմասնակցի Գեղարքունիքի, օգոստոսի 26-ին` Կոտայքի մարզերում, իսկ օգոստոսի 30-ին` Երեւանում կազմակերպվող խորհրդակցություններին: ՀՀ մարզեր կգործուղվեն ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը, Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Ն. Ղուկասյանը եւ ԿԳ նախարարության պատասխանատուները:



























