Առաջիկա երեք տարիներին Մեծ Բրիտանիայում առաջին ծերանոցը կբացվի ԼԳՏԲ անձանց համար, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով BuzzFeed-ին:

Հաստատությունը նախատեսված կլինի 150 նույնասեռական զույգերի համար: Նշվում է, որ այն կկառուցվի Լոնդոնում կամ Բրայթոնում (քաղաք Արեւելյան Սուսեքս կոմսությունում):

Tonic Housing ընկերության տնօրեն  Ջեյմս Գրինշիլդսի խոսքով, գեյերի համար ծերանոց կառուցելու գաղափարը իր մոտ ծագել է, երբ ինքը գիտակցել է, որ Մեծ Բրիտանիայում չկա որեւէ այդպիսի հաստատություն:

«Ես իսկապես ցնցված եմ, որ թեեւ կան կազմակերպություններ, որոնք օգնում են ծեր նույնասեռականներին, բայց նրանց համար որեւէ ծերանոց չկա»,-ասել է Գրինշիլդսը: