Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում խաղաղօվկիանոսյան ափին փոկը կարողացել է բարձրանալ սապատավոր կետի մեջքին եւ շրջել օվկիանոսում: Ըստ The Daily Mail-ի, կենդանիներին նկարահանել է լուսանկարիչ Ռոբին Մալքոլմը:
Lenta-ի փոխանցմամբ, Նոր Հարավային Ուելսում նա դելֆիններ, թռչուններ եւ ձկներ է նկարել: Սակայն կետին հեծած փոկի կադրը լուսանկարիչը միայն տանն է նկատել:
Փորձագետ Ջեֆ Ռոսսի խոսքով, սա հազվագյուտ երեւույթ է:




























