Այս տարի Շնոբելյան մրցանակի դափնեկիների թվում, որը շնորհվում է անհեթեթ գիտական մշակումների համար, ընդգրկվել են Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները, որոնք հետազոտություն են անցկացրել՝ նվիրված հավի ձուն եփելիս սպիտակուցի ձեւավորմանը, գրում է The Independent-ը: Այդ աշխատանքի համար գիտնականները Շնոբելյան մրցանակ են ստացել՝ քիմիայի ոլորտում:
Ֆիզիկայի ոլորտում մրցանակը հանձնվել է Ջորջիայի համալսարանի գիտնականներին, որոնք իրենց հետազոտությունում ցույց են տվել, որ բոլոր կաթնասունների մոտ միզելու ժամանակահատվածը մոտ 21 վայրկյան է՝ անկախ իրենց չափերից:




























