Պարզվում է, որ կանայք շատ ավելի երջանիկ են դառնում բավականին առօրյա եւ պարզ բաներից։ OnePulse ընկերության մասնագետների թիմը հարցում է անցկացրել 850 կանանց շրջանում, որոնք նշել են, թե իրենց առաջարկված տարբերակներից որն է հատկապես բարձրացնում իրենց տրամադրությունը, գրում է Independent-ը։

Վերլուծելով ստացված արդյունքները՝ փորձագետները պարզել են, որ կանայք ամենից շատ երջանկանում են, երբ տեսնում են, որ նիհարել են։ Ավելորդ կիլոգրամների բացակայությունն ազդում է կնոջ բարոյական վիճակի վրա, բարելավում է տրամադրությունը, բարձրացնում է ինքնագնահատականը, փոխանցում է Informing-ը։

Երկրորդ տեղում է շոփինգը։ Գնումներ կատարելը կանաց համար շատ հաճելի զբաղմունք է։

Երրորդ հորիզոնականում են ծաղիկներն ու նվերները։ Այնպես որ տղամարդիկ իրենց կանանց երջանկացնելու հեշտ տարբերակ ունեն։

Ի թիվս այլ բաների՝ կանայք նշել են, որ իրենց տրամադրությունը բարձրանում է նաեւ սիրելի ուտեստի առաքումից, մեկ շիշ գինուց եւ այլն։