Գիտնականները պարզել են, որ շիմպանզե ու բոնոբո կապիկները կարող են երկար ժամանակ հիշել դիտած տեսահոլովակները։ Գիտնականների եզրակացություններին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ Current Biology ամսագրում։
Փորձի ընթացքում գիտնականները 6 շիմպանզեի եւ 6 բոնոբոյի տեսագրություններ են ցուցադրել։ Դրանցից մեկում դռնից ներս է մտնում կապիկի զգեստ հագած մի մարդ եւ բավականին ագրեսիվ վարք է ցուցաբերում։ Մյուս դռնից դուրս է գալիս մի մարդ, բարձրացնում է հատակին ընկած իրը եւ դրա միջոցով փորձում է հարձակվել կապիկի զգեստով մարդու վրա, գրում է Gazeta-ն։
Որոշ ժամանակ անց կապիկներին նորից են ցուցադրել տեսագրությունը եւ միաժամանակ հետեւել նրանց աչքերի շարժումներին։ Պարզվում է, որ կապիկները հիշում էին, թե տեսագրությունից յուրաքանչյուրում ինչ պետք է տեղի ունենա։ Առաջին դեպքում նրանք ուշադիր նայում էին այն դռանը, որտեղից պետք է հայտնվի մարդը, իսկ երկրորդ դեպքում ուշադիր նայում էին հատակին ընկած իրին, որը պետք է զենք դառնա։




























