Վորոնեժում քաղաքի օրը կայացել է մահճակալներով մրցարշավի «Bed Racing» երկրորդ առաջնությունը: Մասնակիցները պետք է հաղթահարեին 250 մետր տարածությունը՝ չդիպչելով խոչընդոտներին եւ անցնելով մրցակիցներին: Մեկնարկի են դուրս եկել 19 թիմեր:

Մասնակիցները բավական կրեատիվ են գտնվել, մահճակալները հրել են «սանիտարները», «ոստիկանները», «քրեականները»:

Հանդիսատեսն ամենաբուռն դիմավորել է «Կարմիր գլխարկին եւ գորշ գայլին»: