Նորվեգիայի բնապահպանական ծառայությունը երկրի բնակիչներին կոչ է արել հավաքել գործ արջերի կղկղանքն ու բուրդը: The Local-ի փոխանցմամբ, դա անհրաժեշտ է կենդանիների պոպուլյացիայի մասին հստակ պատկերացում կազմելու համար:

Մասնագետների համար կարեւոր է արջերի ԴՆԹ-ի նմուշները ստանալ առանց ավելորդ խառնուրդի, այդ պատճառով խորհուրդ են տվել դրանք հավաքել ոչ թե ձեռքով, այլ պլաստիկե տարա օգտագործել:

Ըստ Lenta.ru-ի, նմուշներն օգտագործվելու են արջերի առողջությունն ուսումնասիրելու եւ թվի մասին պատկերացում կազմելու համար:

Պոպուլյացիայի դիտարկման այսպիսի մեթոդը վաղուց է օգտագործվում ամբողջ աշխարհում: Իսկ գորշ արջը Նորվեգիայում անհետացող տեսակ է համարվում: