Աշխարհի ամենատարեց արու պանդան՝ Պան-Պանը, Չինաստանում նշել է իր 30-ամյակը։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Ecns.cn կայքը։ Երկուշաբթի կենդանին դարձել է 30 տարեկան, ինչը մարդու համար համարժեք է 100 տարվան։
Պան-Պանը ծնվել է 1985թ. վայրի բնության մեջ։ Մի քանի ամսականում նրան տեղափոխել էին հետազոտական կենտրոն, որտեղ նա ապրում է մինչ օրս։ Կենտրոնի աշխատակիցները նրա համար ծննդյան օրվա երգ էին երգել եւ հսկայական սառցե տորթ պատրաստել, որը զարդարված էր գազարներով։
Պան-Պանը վերջին 20 տարվա ընթացքում բազմիցս սերունդ է տվել։ Նա ունի ավելի քան 130 ձագ։
Պանդաների կյանքի միջին տեւողությունը 20 տարի է։



























