ԱՄՆ Չիկագոյի համալսարանի հնէաբանները Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքում հնագույն ձկան մնացորդներ են հայտնաբերել։ Ցելեկանտը մոտ 360 մլն տարեկան է։
Հայտնագործությունը պատահաբար արել էին շինարարները, որոնք Սանդսփրուիտ գետի ափերի մոտ ճանապարհ էին գցում։ Աշխատակիցները անսովոր հետքեր էին նկատել քարերի վրա եւ գիտնականների էին հրավիրել, հայտնում է Informing-ը։
Պարզվել է, որ բոլոր քարացածությունները պատկանում են ցելեկատ ձկներին, որոնք Դեւոնի ժամանակաշրջանի քաղցրահամ ջրերի բնակիչներն են եղել։ Նրանց առանձնահատկությունն այն է, որ ձկները կարողանում էին սողալ ցամաքով։
Մասնագետները նշում են, որ այս հայտնագործությունը պատմական նշանակություն ունի։



























