Լոնդոնի «Chessington World of Adventures» կենդանաբանական այգին, հոգ տանելով, որ կենդանիները ճիշտ սնվեն,  հատուկ կերակրատեսակ է ստեղծել պինգվինների համար, որը դուր է գալիս նաեւ այգու այցելուներին: Խոսքը մի յուրատեսակ «պաղպաղակի» մասին է, որն իրենից ներկայացնում է սառույցի թափանցիկ կտորներ, որի մեջ սառեցված ծովամթերքով ու ձկով, հայտնում է Kedem-ը:

Մարդկանց համար նախատեսված տարբերակում այդ պաղպաղակի բոլոր բաղկացուցիչները խոհարարական մշակում են անցնում, սառույցի ջրի մեջ հավելում են կիտրոնի ու թարխունի: Հարմարության համար այդ պաղպաղակները թողարկվում են ՝ էսկիմոյի տեսքով ՝ փայտե ձողիկով: Եթե ինչ -որ մեկին հանկարծ դուր չի գալիս ձկով պաղպաղակը, նա կարող է այն տալ պինգվիններին կամ ծովային այլ կենդանիների, դա նրանց վնաս չի պատճառի: Պինգվինների ու մարդկանց համար ստեղծված այդ համեղ կերակրատեսակը ստացել է Zoo-shi անվանումը, ինչը կարելի է թարգմանել «կենդանաբանական սուշի»: