Սովորական բակային կատուն իր տխուր աչքերով նվաճել է համացանցի օգտատերերի սիրտը։ Նրա լուսանկարները տեղադրել են ՌԴ Նաբերեժնիե Չելնի քաղաքի անտուն կենդանիների օգնության ֆոնդի կայքում։ Վիրտուալ տիրույթում կենդանին արագ գրավել է շատերին, սակայն նոր տեր դեռ չի գտել, գրում է Lifenews-ը։

Կենդանուն փրկել են տեղաբնակները։ Կատվի թաթերն ու աչքերը լուրջ վնասված են եղել։ Բացառված չէ, որ կենդանուն խոշտանգումների են ենթարկել։ Սակայն բարեհոգի մարդիկ խնամել են նրան եւ փրկել մահից։ Սակայն կենդանու աչքերը դեռ չեն ապաքինվել, այդ պատճառով էլ այդքան տխուր են։