Աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը՝ Փարիզի Դ’Օրսեյը, բացվել է 48-ժամյա գործադուլից հետո: Այս մասին հաղորդագրություն է տեղադրվել Twitter-ում թանգարանի պաշտոնական էջում:
Սեպտեմբերի 22-ին թանգարանում պետք է բացվեր սպասված «Փայլ ու աղքատություն» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվելու էին Էդգար Դեգայի եւ Անրի Թուուոզ-Լոտրեկի ստեղծագործությունները Ֆրանսիայում մարմնավաճառության կերպարների մասին: Սակայն թանգարանը հայտարարել է, որ այն փակվում է աշխատակիցների գործադուլի պատճառով: Այսկերպ թանգարանի աշխատակիցներն իրենց բողոքն են հայտնել Ֆրանիսիայի իշխանություններին՝ կապված երկրի թանգարանները 7-օրյա աշխատանքային շաբաթի անցնելու որոշման հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:





























