Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը դարձել է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ՝ փոխարինելով նախարար նշանակված Արփինե Հովհաննիսյանին:
ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում արդեն համապատասխան փոփոխությունն արված է:
Ավելի վաղ Ֆարմանյանը NEWS.am-ի թղթակցին ասել էր, թե Ազգային ժողովի նախագահն առաջարկել է, եւ ինքն էլ համաձայնվել է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է արդարադատության նախարար: ԱԺ-ում Հովհաննիսյանին փոխարինել է Կարեն Բեքարյանը: Դեռեւս հայտնի չէ, թե էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահի պաշտոնում ով է լինելու:





























